Միջազգային խայտառակություն

Օլանդը վճարում է նատուրայով

Սեպտեմբերի 4, 2014
Օլանդը վճարում է նատուրայով

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շարունակում է կորցնել ընտրողների աջակցությունը։ Ինչպես վկայում են հինգշաբթի հրապարակված հանրային կարծիքի հարցման տվյալները, որ անցկացրել է TNS Sofres ինստիտուտը, նախագահ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականության մակարդակը հասել է ռեկորդային ցածր նիշի՝13%, երկու ամսվա մեջ իջնելով 5%-ով։


Հարցման տվյալների համաձայն՝ ֆրանսիացիների ընդամենը 1%-ն է շարունակում լիովին սատարել պետության ղեկավարին և համոզված է, որ Օլանդը կարող է «լուծել այն խնդիրները, որոնք այժմ կանգնած են Ֆրանսիայի առջև»։ «Նախագահին ավելի շուտ վստահություն» է հայտնում հարցվածների 12%-ը (4%-ով քիչ, քան երկու ամիս առաջ)։


Թերահավատ հարցվողների 28%-ը, ինչպես և հուլիսին, հայտարարել է, որ «ավելի շուտ չի վստահում» Օլանդին։ Գործող նախագահին «բնավ չի վստահում հետազոտության մասնակիցների 57%-ը. դա վեց կետով ավելլին է, քան երկու ամիս առաջ։ Հարցվածների ևս 2%-ը դժվարացել է պատասխանել։ Ահա թե ինչ է նշանակում այլասերվածության ներդրումը սեփական պետության մեջ (միասեռական անուսնություններ և այլն), արտաքին քաղաքականության մեջ ամերիկացիներին հետևելը (բարդակը Մերձավոր Արևելքում), Բարաք Օբամային անվերապահորեն լսելը (պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ), մի խոսքով՝ ամեն տեսակ անբարոյականությամբ զբաղվելը։ Բրավո, պրն Օլանդ։ Էլի մի փոքր, և ձեզ կարելի է շնորհավորել լեգիտիմությունը տոտալ կորցնելու համար։

 






Դիտումների քանակ 5194


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ֆրանսուա Օլանդը անիմաստ նետվում է մարտի

Ֆրանսուա Օլանդը անիմաստ նետվում է մարտի

Սեպտեմբերի 27, 2015


Ֆրանսիայի քաջարի ռազմաօդային ուժերը Սիրիայում ողջ հակամարտության ընթացքում առաջին անգամ ավիահարվածներ հասցրին այդ երկրում «Իսլա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ