Միջազգային խայտառակություն

Full sale Ուկրաինայում տիրող բարդակի ֆոնին

Օգոստոսի 30, 2014
Full sale Ուկրաինայում տիրող բարդակի ֆոնին
Շողեր ԶՈՒՐԱԲՅԱՆ
 
Արսենի Յացենյուկը և Պավել Շերեմետան ընթանում են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հարթած ճանապարհով։ Դե լավ, է՛։ Մի՞թե։ Չէ, իհարկե, նորությունը դա չէ (համենայնդեպս, ոչ մեզ համար), այլ այն, որ այս դիտարկումը, ընդ որում՝ զարմանալիորեն ճիշտ, պատկանում է ուկրաինացի պատգամավոր Վիտալի Գրուշևսկուն։
 
Ի՞նչն է ստիպել պատգամավորին այս խառնակ ուկրաինական ժամանակներում անել այդքան համարձակ, ըստ էության՝ «անհամարժեք», անխոհեմ և հեռուն գնացող հետևանքներով հղի հայտարարություն։ Պարզվում է՝ այնպիսի մանրուք, ինչպիսին է  164 պետական ձեռնարկությունների թվում  «Էներգոատոմ» ՊՁ-ն սեփականաշնորհելու ցանկությունը (բնականաբար, թելադրված ներկայիս ուկրաինական կառավարության բարի մտադրություններով)։ Ամեն տեսակ անհեթեթությամբ չզոմբիացվածների համար նշենք, որ վերոհիշյալ ձեռնարկությունը հասարակ բան չէ, այլ մոնոպոլիստ Ուկրաինայի էլեկտրաէներգիայի և միջուկային վառելիքի արտադրության շուկայում։ Եվ «Էներգոատոմի» մասնավորեցման պարագայում Ուկրաինան կարող է կորցնել ռազմավարական օբյեկտների, այդ թվում և չորս ատոմակայանների օպերացիոն «լծակը», որոնք արտադրում են ուկրաինական էլեկտրաէներգիայի գրեթե կեսը։
 
«Դեռևս մեկ տարի առաջ միջուկային բնագավառի մասնավորեցման նման օրինագիծը կանվանեին դավաճանություն պետության շահերին և ազգային շահերի վաճառք կոպեկի գնով։ Ընդ որում՝ 2010-2013թթ. ընթացքում իշխանությունն այդպես էլ չհասավ «Էներգոատոմի» մասնավորեցմանը, այլ ընդամենը փորձեց պատրաստել «Էներգոատոմի» կորպորացման առաջին փուլը։ Յացենյուկ-Շերեմետայի օրինագիծը շրջանցում է կորպորացման փուլը և անմիջապես առաջարկում մասնավորեցնել այն։ Եթե Յանուկովիչի իշխանությունը տրամադրված էր գործընկեր ընտրել «Ռոսատոմին» և «ՏՎԷԼ»-ին հնարավոր մասնավորեցման համար, ապա գործող իշխանությունը՝ հանձին Յացենյուկի կառավարության, իր ընտրությունը կատարում է հօգուտ Westinghouse-ի։ Ընդ որում՝ ոչ Յանուկովիչը, ոչ Յացենյուկը չեն ղեկավարվել տնտեսական փաստարկներով՝ «Էներգոատոմի» մասնավորեցման լոբբավորման համար։ Երկու դեպքն էլ կրում են քաղաքական նպատակահարմարության և երկրի ազգային շահերին դավաճանության բնույթ»,- Forbes-ին ասել է Գրուշևսկին (http://forbes.ua/ua/news/1377971-deputat-privatizuvati-energoatom-planue-westinghouse
 
Երկրի ազգային շահերին դավաճանության վերաբերյալ գուցե խիստ է ասված, բայց չափազանցված է։ Քանի որ «բարեկամությունը՝ բարեկամություն, գործը՝ գործ» մոտեցումն այլևս հարմար չէ, և ներկայիս խունտայի հովանավորների հետ Ուկրաինան պարզապես պարտավոր է կիսվել (մանավանդ իր ռազմավարական օբյեկտներով), քանի որ պոտենցիալ գնորդներն Ուկրաինայում բարդակ են կազմակերպել ամենևին էլ ոչ բարեգործական նպատակներով։
 
Ժամանակն է, որ ուկրաինացիները հասկանան, որ ի տարբերություն ռուսական գազի, որը կարելի էր տարիներ շարունակ գողանալ կամ չվճարել դրա դիմաց, այժմ ամեն ինչի համար վճարել է պետք։ Եվ վերավճարել։ Ուրիշ էլ ոնց, եթե երկրի բյուջեն դատարկ է և բոլորովին չի պատրաստվում ինքնուրույն լցվել։ Ահա այս նպատակով էլ full վաճառք են կազմակերպել, որն, իբր, պետք է լրացնի ուկրաինական բյուջեն 15 մլրդ գրիվնայով։
Ասում եք՝ թիվը բավական բարձրացվա՞ծ է։ Ժամանակը չէ՞ մասնավորեցման-իսպառ վաճառքի համար։ Տնտեսական անկումն իրական ներդրողների չի՞ ներգրավի։
Կա նման բան։ Բայց փող սարքելու համար իդեալական ժամանակ է ընտրված, երկրի Հարավ-արևելքում մարտական գործողությունների աղմուկի քողի ներքո։ Տնտեսության կոլապսի և Մայդան 3-ի ամբոխի հուռռայի ֆոնին ոչ թե 164 ձեռնարկություն կարելի է լափել, այլ Ուկրաինայի ամբողջ արդյունաբերական պոտենցիալը։ Անգամ երկիրն ամբողջությամբ (կամ մաս-մաս)։

Ինչ վերաբերում է գնորդներին։ Հազիվ թե ներկայիս իրողություններում առողջ դատող արտասահմանյան ներդրողները գլուխները կորցրած վազ տան ներդրումներ անելու այդ երկրում, բայց դա արդեն չի վերաբերում վաշինգտոնյան մարզկոմի քվոտայով ներդրողներին, որոնք լուրջ իմունիտետով են ապահովված։ Էլ չեմ ասում այն մասին, որ միանգամայն պաշտպանված են զգում իրենց նաև տեղի օլիգարխները, և նրանք արդեն մեկնարկի վիճակում են... Իմիջիայլոց, վերջինները (օրինակ՝ Դմիտրի Ֆիրտաշը, Իգոր Կոլոմոյսկին Եվրամայդանի հովանավորներն են) վաղուց արդեն աչք են տնկել այդ ամենի վրա։ Դնեպրոպետրովսկի նահանգապետ Կոլոմոյսկին վերջերս հեռուստաեթերում առաջարկություն է արել քաղաքակիրթ ձևով այն օլիգարխների ունեցվածքը խլելու մասին, որոնք գաղտնի հովանավորում են աշխարհազորին կամ չեն սատարում ներկա ռեժիմին (ինչպիսին է Ռինատ Ախմետովը), իսկ նահանգապետի աշխատակազմի ղեկավար Գենադի Կորբանը հայտարարել է, որ պատրաստ է «գծել այդ գաղափարի իրգործման սխեման»։ Ընդ որում՝ պան Կոլոմոյսկին անկեղծորեն ասել է, որ ոչ թե իր, այլ հարազատ Ուկրաինայի մասին է մտածում։ Եվ օրնիբուն քրտնաջան աշխատում է...  






Դիտումների քանակ 3129


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ