Միջազգային խայտառակություն

Ադրբեջան. նվաստացվածներն ու խայտառակողները

Օգոստոսի 29, 2014
Ադրբեջան. նվաստացվածներն ու խայտառակողները

Ադրբեջանցիներն սպառնում են խայտառակել ողջ թյուրքական էթնոսը, որը մարդկության պատմության մեջ հռչակվել է փայլուն նվաճումներով, ավերածություններով, հաղթանակներով, ձեռքբերումներով և այլն։ Թյուրքերին կարելի է մեղադրել ամեն բանում (կամ շատ բաներում)՝ բացի խուլիգանությունից։ Այսպես, երբ մեծն Էրթուղուլը՝ օսմանյան հարստության հիմնադիր Օսման I-ի հայրը, մի անգամ XIII հարյուրամյակում իր թայֆայի հետ դուրս էր եկել բաց դաշտ ու տեսել, որ երկու մեծ բանակներ պատրաստվում են ճակատամարտի, ապա պարապությունից դրդված՝ անցել էր նրա կողմը, որն ավելի սակավաթիվ էր։ Եվ օգնել էր նրան հաղթել ճակատամարտը։ Իսկ երբ պարզվել էր, որ Էրթուղուլը սատարել է... սելջուկյան սուլթանին բյուզանդացիների դեմ պայքարում, այդ ժամանակ սուլթանից որպես ընծա (կամ ցմահ կառավարման) մի քանի սելջուկյան նահանգներ էր ստացել։

Իհարկե, նման վարքագիծը չի կարող հիացմունք չառաջացնել, քանի որ Էրթուղուլը կանգնել էր թույլ հակառակորդի կողմը՝ նրա մասին պատկերացում չունենալով, և դիմել էր որոշակի ռիսկի։ Հետագայում, 1299թ., Էրթուղուլի որդին հռչակեց իր անկախությունը սելջուկներից և փաստորեն հիմնեց նոր կայսրություն, որի իրավահաջորդը՝ Թուրքիան, այսօր աշխարհում իրեն բավական հարմարավետ է զգում։

Բայց, ինչպես ասում են, օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր (քանի որ նրանք օր օրի փչանում են)։ Քաջարի Էրթուղուլի արյունակից ժառանգները, որոնք մեր քթի տակ ապրում են ի հաշիվ նավթի ու գազի, իրենց այսօր այնպես են պահում, որ նա ամոթից կկարմրեր գերեզմանում (եթե այն իբրև այդպիսին պահպանվել է)։ Իսկ նման համոզման (գերեզմանում կարմրելու հաշվով) մեզ բերում է ադրբեջանցիների պահվածքը, որն էլեկտրոնային հաղորդակցությունների դարում ոչ մեկից թաքցնել չես կարող։ Այսպես, օրերս Ադրբեջանում սերբական ֆուտբոլային «Պարտիզան» ակումբի խաղացողներին դիմավորել են ոչ թե ինչպես հարկն է (աղուհացով), այլ քարերով ու շշերով։ Մարզադաշտ նետելով բավականաչափ շշեր, քարեր ու առաջին խուլիգանական անհրաժեշտության այլ պարագաներ, ինչպես նաև վնասելով ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը՝ ադրբեջանցիներն սկսել են արդարանալ, թե, իբր, «դե, ֆանատներ են, էլի», և լավ է, որ, ի տարբերություն այլ ֆանատների, սերբ ֆուտբոլիստներին այն աշխարհ չեն ուղարկել։ Եվ առհասարակ, սերբ ֆուտբոլիստներն արժանի էին այս զայրույթին. դա, իբր, պատասխան ռեակցիան էր այն բանի, որ սերբ երկրպագուներն իրենց մոտ՝ Սերբիայում, մեծն նավավարի՝ Հեյդար Ալիևի հուշարձանի մոտ կախել են Ղարաբաղի դրոշը։ Ահավոր բան է, սարսափելի՛։

Բայց սերբերն ըստ արժանվույն չգնահատեցին ադրբեջանցիների մարդասիրությունն ու դրա հետ կապված՝ տեղեկություն են տարածել, որում ասվում է, որ թեև նրանք հույս ունեն (միամիտնե՜ր), որ միջադեպը նախապես մտածված չէր, բայցևայնպես, նախազգուշացնում են. ևս մեկ նման միջադեպ, և բարեկամությունն, ինչպես ասում են, կավարտվի։ Ադրբեջանցիներն իրար խառնվեցին և արագ թափով սկսեցին փնտրել մեղավորներին։

Մասնավորապես, նրանցից ամենաճարպիկները նախաքննություն անցկացրին, որի ընթացքում պարզեցին, որ սերբ երկրպագուները ոչինչ էլ չեն կախել, և դա պարզապես ֆոտոմոնտաժ է՝ կատարված «երրորդ ուժերի հմուտ ձեռքերով, որոնք ուզում են վնասել ադրբեջանա-սերբական զարգացող հարաբերություններին»։

Բայց այն բանի համեմատ, ինչ կարող են բստրել ադրբեջանցիներն առհասարակ, սրանք մանրուքներ են։ Այսպես, այն բանից հետո, երբ իսրայելական և արևմտյան մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Իրանում խփված Hermes 450 անօդաչու թռչող սարքն արձակվել է Ադրբեջանի՝ Նախիջևանում գտնվող ավիաբազայից, վերջինները նետվեցին ջարդելու մարմարե այն սալիկը, որը դրված էր Շեմախի հրեական գերեզմանատանը։ Եվ իսրայելցիներից ներողություն խնդրելու փոխարեն (ասենք՝ մեռյալների վրա իրենց զայրույթը թափելու համար) նրանք սկսեցին մեղադրել «Հրեական նորությունների գործակալությանը», որը տարածել էր վանդալիզմի մասին պատմող տեղեկությունը, այնինչ իրականում ընդամենը աղբ էր նետվել (դարպասի վրայով) գերեզմանատան տարածք։ Ավելին, աղբը նետել (և նետելու) են ոչ թե նրա համար, որ դա հրեական գերեզման է, այլ որովհետև այն գտնվում է ավտոտնակների անմիջական հարևանությամբ։ Կարճ ասած՝ չարժեր, որ հրեաներն իրենց գերեզմանատները սարքեին ավտոտնակների կողքին... Բացի այդ, հերիք չի՝ հրեաներն ապրում են Ադրբեջանում, մի հատ էլ մահանում են իրանա-հայկական այդ հողում։

Ինչ վերաբերում է Իրանում խփված անօդաչու թռչող սարքին, ապա դա նորից որակվել է որպես «երրորդ ուժերի արարք, որոնք ուզում են փչացնել բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ»։

Իսկ մեզ մնում է լցվել համբերությամբ և սպասել, մինչև որ երրորդ ուժերը վերջնականապես չվերադաստիարակեն տարածաշրջանային մեր փոքր «եղբայրներին»... Դե, իսկ ավելի նպատակահարմար կլիներ այդ գործը հանձնել ավելի ծանրակշիռ թյուրք առաջնորդներին, ինչպիսին են Էրդողանն ու Նազարբաևը, որոնց պետություններում խուլիգանությունը չի քաջալերվում և չի օգտագործվում որպես դոկտրին քաղաքական պայքարում։ Դա հարկավոր է անել գոնե հանուն քաջարի Էրթուղուլի հիշատակի և նրա ոչ պակաս քաջարի սերունդների...   

Շողեր ԶՈՒՐԱԲՅԱՆ






Դիտումների քանակ 8626


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Մայիսի 10, 2020


Թուրքիայի Քայսերիի համալսարանի պրոֆեսոր և հայտնի հայագետ-գիտնական Գաֆար Չախմաղլին ընտրվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (...

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Մարտի 25, 2020


Ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ավելի լավ է հասկանում ղարաբա...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020


Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ց...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Դեկտեմբերի 30, 2019


Ադրբեջանում սպասվող իշխանության փոխանցումը փորձագետներին խորհրդածությունների հարուստ սնունդ է տվել։ Այս թեմայով մեկնաբանություն...

Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

Դեկտեմբերի 25, 2019


2019թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ ճառով ելույթ ունեցավ Տաշքենդում, ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողով...

Նախանձելի Ադրբեջանը

Նախանձելի Ադրբեջանը

Նոյեմբերի 29, 2019


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է եվրաինտեգրումից: Բաքվի համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը Ալիևն ասել է. «Տն...

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 18, 2019


Մի քանի մեջբերում REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածից. «Ելույթ ունենալով Թյուրքալեզո...

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Հուլիսի 25, 2019


Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքների ժամանակ, տեղեկացրել են հանրապետության պաշտպանության նախարարու...

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Հունիսի 27, 2019


Ադրբեջանական մամուլի տեսությունը թույլ է տալիս ամրագրել, որ Բաքվում ավելի լավ են հասկանում ու ներկայացնում հայկական իրողություն...

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Մայիսի 1, 2019


Հիանալի լուր ստացվեց բարեկամական Ադրբեջանից. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ակիֆ Ալիզադեն ամեն...

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ապրիլի 25, 2019


REGNUM գործակալությունը մշտապես աչքի է ընկել Հայաստանի հանդեպ համակրանքով Ղարաբաղին նվիրված իր հրապարակումներում, պարիտետը չի պ...

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

Մարտի 18, 2019


Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությա...

Հայե՛ր, զգոն եղեք

Հայե՛ր, զգոն եղեք

Մարտի 13, 2019


Մեկ շաբաթ է անցել հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի աշխատանքի ավարտից հետո։ Իմաստավորելով նիստի արդյունքները՝ ավելի...

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

Փետրվարի 19, 2019


Հայաստանի հեղափոխական ավյունն աստիճանաբար մարում է. նոր խորհրդարանի ձևավորմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ի հայտ են եկել իր...

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Փետրվարի 16, 2019


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդարձակ հարցազրույց է տվել Real հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին։ Սա վերջին տարիներին...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ