Մեր մասին


Մենք բարձրինտելեկտուալ ռոմանտիկ-մոդեռնիստ-նատուրալիստների խումբ ենք, որն աշխարհը հետաքրքիր է համարում միայն այն բանի համար, որ այստեղ սարկազմի համար մեծ տարածք կա։ Մենք կտրականապես համաձայն չենք երկու սեռերի քաղաքացիների ու անորոշ սեռի այն անձնաց հետ, ովքեր հակառակ տեսակետին են և այս աշխարհը համարում են զզվելի, լճացած, վատթարացող և այլն։

 

Անշուշտ, այս ամենն այդպես է, որ կա. աշխարհը, որում հարկադրված ապրում ենք, քանզի ուրիշ հանգրվան մեզ համար երբեք չենք գտնի, իսկապես զզվելի է ու նողկալի։ Թեկուզև այն պատճառով, որ անգլոսաքսերն այստեղ ամենաթողություն և դրանից բխող բարդակ են սարքել, իսկ Հայաստանում արդեն որերորդ տարին չեն կարողանում հասկանալ, թե ինչ են ուզում կյանքից՝ փողից ու պատգամավորական մանդատներից կամ համանման այլ փաստաթղթերից զատ։ Ադրբեջանում ևս երբեք չեն հասկանա, թե իրենց ինչին է պետք Լեռնային Ղարաբաղը։ Բայց այս ամենը բնավ չի բացառում, որ աշխարհն այս իսկապես հետաքրքիր է, քանի որ ամենաթողությունն իր բարդակով, զզվելիությունը, անբարոյականությունը և դեգրադացիան չեն կարող բացառել, այսպես ասենք՝ մեր լինելիության «հետաքրքրությունը»։ Այդ լինելիությունն էլ, իր հերթին, գլխավոր աղբյուրն ու հիմնական սնունդն է այն խորհրդածությունների, որոնց արդյունքն են դառնում ճաշակով և գեղարվեստական գեղեցկությամբ հազվադեպ հրապարակումները։

Մի երկու խոսքով ներկայացնենք ինքներս մեզ։ Մենք ասելով նկատի ունենք հիասքանչ Շողեր Զուրաբյանին, Ծառուկ Սարգսյանին, Օսկան Քոչարյանին, Քոչար Օսկանյանին, Ջհանգիր Լֆիկյանին։ Ինչպես տեսնում եք՝ շատ չենք։ Բայց ինչ արած, աշխարհի հայերն էլ են քիչ։ Բայց հայերը նրանով են հայտնի, որ կարող են փոքր ուժերով մեծ գործել անել, ինչով էլ մենք պատրաստվում ենք զբաղվել:

 

Մեր կայքը բավական պարզ է, այստեղ հեշտ է կողմնորոշվել։ Ընդամենը չորս բաժին ունենք՝ «Սովորական խայտառակություն», «Ազգային խայտառակություն», «Միջազգային խայտառակություն», «Տիեզերական խայտառակություն»։ Կա նաև «Խայտառակ լրահոս»։ Լրահոսում ներկայացվելու են բացառապես լուրեր, այսինքն՝ ոչ հեղինակային վերլուծական նյութեր, բայց մի տարբերությամբ՝ ընթերցողը երբեք դրանցում նորմալ նորություն չի գտնի։ Ասենք՝ եթե նախագահ Սերժ Սարգսյանը վաղը պաշտոնաթող անի երկրի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, դա Հայաստանի առաջնորդների երբևէ իրականացրած ամենապոզիտիվ քայլերից մեկը կլինի նրա բազմահազարամյա պատմության մեջ՝ Տիգրան Մեծից սկսած մինչև Սերժ Սարգսյան։ Հետևաբար, նման նորություն ընթերցողը մեզ մոտ չի գտնի, մեզ մոտ՝ միայն խայտառակությո՛ւն։

 

Ինչ վերաբերում է ըստ խայտառակության կարգերի արված բաժանումներին, ապա այստեղ մենք դիմել ենք մեր չափանիշներին, որոնց մեծամասնությունը կսատարվի Հայաստանի և այլ երկրների բնակչության մեծամասնության կողմից։ Այսպես, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մասին «Սովորական խայտառակություն» բաժնում գրելը կնշանակի ոչ այլ ինչ, եթե ոչ՝ վիրավորանք նրա պատվին ու արժանապատվությանը, տոտալ անարգանք այդ ինքնատիպ անհատի հանդեպ։ Հետևաբար, Գալուստ Գրիգորևիչ Սահակյանի գործերի ու արարքների, մտքերի և գաղափարների մասին ընթերցողը կիմանա միայն «Ազգային խայտառակություն» և «Տիեզերական խայտառակություն» բաժիններում։

 

Ցանկանում ենք հաճելի ժամանց մեր պորտալի էջերում:

 

Shame.am ստեղծագործական խումբ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
3 միլիոն՝ հանած 48
Հունիսի 28, 2017


3 միլիոն՝ հանած 48

Գժություն ՄԱԿ-ում
Հունիսի 3, 2017


Գժություն ՄԱԿ-ում

ՕՐՕ ճահիճը
Հունիսի 3, 2017


ՕՐՕ ճահիճը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ